Օպերայի եւ բալետի ազգային թատրոնում օգոստոսի 6-ին բեմ կբարձրանա Ջակոմո Պուչինիի վերջին գլուխգործոցը` «Տուրանդոտ» օպերան՝ նշանավոր սոպրանո, Հայաստանի վաստակավոր արտիստ Անահիտ Մխիթարյանի գլխավոր դերակատարմամբ, տեղեկացնում են Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից։
Կալաֆի դերում հանդես կգա Իտալիայում գլխավոր դերերգերով հանդես եկած տենոր Հայկ Վարդանյանը։
Տուրանդոտ օպերայի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 1926 թվականին Միլանի Լա Սկալայում։ Նշվում է, որ Հայաստանում այն բեմադրվում է առաջին անգամ։ Ռեժիսորը Վ. Ստարոդուբցևն է, նկարիչը՝ Մարիինյան թատրոնի դիզայներ Պ. Օկունևը, իսկ հագուստները պատրաստել է «Գաբաջյան նորաձևության տուն»-ը: Ներկայացնան գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Կարեն Դուրգարյանն է: