Երևանցիների կեսից ավելին (63%) չի կողմնորոշվել քաղաքապետի թեկնածուի ընտրության հարցում, այս մասին վկայում են MPG/Gallup International Association-ի հեռախոսային հարցման տվյալները։
Հարցին, թե սեպտեմբերի 17-ին կայանալիք ավագանու ընտրություններին որ կուսակցությանն են պատրաստվում իրենց ձայնը տալ երևանցիները, 33,4%-ը դժվարացել է պատասխանել, 19,2%-ն ասել է, որ չի մասնակցելու ընտրություններին, 11%-ը չի պատրաստվում թեկնածուներից որևէ մեկին ընտրել։
Հարցվածների 9,3% – ը պատրաստվում է քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Տիգրան Ավինյանի օգտին, 3,7% – ը ՝ Հայկ Մարությանին [դեռ հայտնի չէ, թե որ կուսակցությունից է նա առաջադրվելու], 2,8% – ը ՝ «Հայաստան» դաշինքին, 2,2% – ը ՝ Հայաստանի Եվրոպական կուսակցության թեկնածու Ռուբեն Հախվերդյանին, 2,2% – ը ՝ «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Մանե Թանդիլյանին, 2% – ը ՝ «Լուսավոր Հայաստան»-ի թեկնածու Դավիթ Խաժակյանին։
Քաղաքացիների կեսից ավելին (51,1%) կարծում է, որ ընտրություններն արդար չեն լինի, 45% – ը կարծում է, որ ընտրություններն արդար կանցնեն:
Ընդ որում, ճնշող մեծամասնությունը Երևանի ղեկավարի դերը գնահատելիս այն համարել է կառավարչական կամ վարչական (58,3%), 41,5%-ը՝ քաղաքական։