Զինծառայող Ժորա Կարապետյանին մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն իրականացնելու ընթացքում մի խումբ անձանց կողմից անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել է վերջինիս համածառայակից ժամկետային երկու զինծառայող, հաղորդում է քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:
Ըստ նախնական տվյալների՝ զինծառայողն ինքնասպանությունը գործել է իր նկատմամբ ոչ կանոնադրական հարաբերություններին բնորոշ վարքագծի դրսևորման արդյունքում։
Քննության համաձայն ինքնասպանության փորձի մասին ՀՀ ՊՆ N զորամասից հաղորդում է ստացվել 2023 թվականի օգոստոսի 10-ին: Վկայությունների համաձայն օգոստոսի 10-ին ժամը 18:50-ի սահմաններում, զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում Կարապետյանը, լինելով ազատ հերթափոխում, գետնատնակի մոտ այլ զինծառայողին ամրակցված ինքնաձիգով կատարել է ինքնասպանության փորձ։ Նրան տեղափոխվել են Արարատի ԲԿ, այնտեղից՝ Երևան՝ զինհոսպիտալ:
Օգոստոսի 11-ի վաղ առավոտյան, հոսպիտալից հաղորդում է ստացվել այն մասին, որ գլխի շրջանում հրազենային վիրավորում ստացած զինծառայող Ժորա Կարապետյանը մահացել է։
Քննչական կոմիտեում, քրեական օրենսգրքի 523-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (զորամասում կամ զինվորական ծառայություն իրականացնելիս այլ վայրում զինծառայողին սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու միջոցով ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը մեկ այլ զինծառայողի կողմից ազատազրկվում է տասներկու տարի ժամկետով) նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր զինծառայող Ժորա Կարապետյանի մահվան մասին։