ՀՀ ՊՆ-ն հայտնել է Վերին Շորժայի հատվածում վիրավորված զինծառայողի մասին։
«Օգոստոսի 14-ին` ժամը 19։50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով վիրավորվել է զինծառայող Ս. Դ.-ն»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է ծանր։
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈւ-ն մեծ քանակությամբ զենք, ռազմական տեխնիկա և անձնակազմ է կենտրոնացրել հայ-ադրբեջանական սահմանին, չի համապատասխանում իրականությանը։