ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտման 1 դեպքի մասին։
«Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք, զոհեր և տուժածներ չկան»,- ասված է գերատեսչության օգոստոսի 27-ի տեղեկագրում։
Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։