Ամերիկահայ ռոք երաժիշտ, «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը հայտնել է, որ որ Ադրբեջանը սպառնում է փակել bbcazeri-ն, եթե BBCWorld-ը ներողություն չխնդրի իր հարցազրույցի համար։
«Նրանք իսկապես զայրացած են, որ Ադրբեջանի մասին զբոսաշրջային գովազդի համար ամբողջ գումարը վճարելուց հետո, համարձակվել են խոսել Արցախում իրենց ցեղասպանության մասին: Երբ ցեղասպան բռնապետությունները խելագարվում են քո արած մի բանից, դու ճիշտ ես անում», – գրել է Թանկյանը:
Թանկյանը սեպտեմբերի 3-ին BBC-ի եթերում հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիան Արցախի շրջափակման հարցում մեղսակից է Ադրբեջանին։ Նա Լոնդոնին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Բաքվի վրա՝ տարածաշրջան մարդասիրական օգնություն հասցնելու համար:
© 2023 Armenia Today