Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հայտնել է, որ Լաչինի միջանցքի բլոկադայի հարցը բարձրացրել է Կիևում՝ «Առաջին կանայք և պարոնայք» գագաթնաժողովի շրջանակներում անցկացվող «Հաջորդ սերունդները և հոգեկան առողջությունը» պանելային քննարկման շրջանակներում։
«Գագաթնաժողովի ժամանակ խոսեցի խաղաղության, ապագա սերունդներին ավելի լավ աշխարհ ժառանգելու մասին։ Բարձրացրեցի Լաչինի միջանցքի բլոկադայի արդյունքում 30 հազար հայ երեխաների իրավունքների ոտնահարման եւ կյանքի անմարդկային պայմանների հարցը։», – գրել է Հակոբյանը Ֆեյսբուքում։
Նա նաև գրել, որ ջերմ և անմիջական շփում է ունեցել Չեխիայի, Էստոնիայի, Սերբիայի, Ուկրաինայի, Լիտվայի առաջին տիկինների, և Դանիայի, Սլովենիայի և Սլովակիայի Պարոնների հետ։
Սեպտեմբերի 6-ին Հայաստանի վարչապետի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի սկզբից ի վեր առաջին անգամ ժամանել է Կիև՝ մասնակցելու Գագաթնաժողովին։