ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը տեղեկացված է ռուսամետ ակտիվիստ Միկա Բադալյանի և «Սպուտնիկ Արմենիա» գործակալության թղթակից Աշոտ Գևորգյանի ձերբակալության մասին, հայտնում են դեսպանատնից։
«Խմբագրության հետ գտնվում ենք կապի մեջ, ուշադիր հետևում ենք իրավիճակի զարգացմանը։ Մտահոգված ենք ձերբակալվածների ճակատագրով, տեղի ունեցածի հանգամանքների պարզաբանման ուղությամբ քայլեր կձեռնարկենք», – ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ Սյունիքի մարզում սեպտեմբերի 6-ին և 7-ին ձերբակալվել է 7 անձ, որոնց թվում են բլոգեր Միկա Բադալյանը և Աշոտ Գևորգյանը։