Սեպտեմբերի 16-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 37-ամյա Դավիթ Ն.-ն իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով Պարոնյան փողոցի թիվ 1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել ինքնագլորով շրջող 17-ամյա Քրիստինե Ա.-ին և 15-ամյա Սարգիս Կ.-ին, հայտնում է Shamshyan.com-ը։
Նշվում է, որ վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան և ինքնագլորը տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ (խմած) վիճակում, հայտնում է աղբյուրը։
Եղանակը Հայաստանում և Արցախում դեկտեմբերի 22-ին
Հայաստանի մարզերում դեկտեմբերի 22-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Երեկոյան ժամերին առանձին...