Հայ-ֆրանսիական պաշտպանական համագործակցությունը կիրականացվի երեք հիմնական ուղղություններով՝ հայկական բանակի վերափոխում, ցամաքային և հակաօդային պաշտպանության ուժեղացում և ռազմական պատրաստություն, X-ում (նախկին Twitter) գրել է Ֆրանսիայի ՊՆ ղեկավար Սեբաստիան Լեկորնուն։
«Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իրեն և պաշտպանել իր բնակչությանը»,- գրել է Լեկորնուն։
Ֆրանսիացի նախարարի խոսքով՝ հայկական բանակի վերափոխումը հեշտացնելու նպատակով դեռ հունվարին Հայաստանում բացվել է ֆրանսիական պաշտպանական առաքելություն։ Նա հայտարարել է նաև ֆրանսիացի սպայի՝ որպես ռազմական խորհրդական Հայաստանի պաշտպանության նախարարություն ուղարկելու մասին։
Որպես հակաօդային պաշտպանության ամրապնդման մաս՝ Լեկորնուն նշել է երեք Ground Master 200 ռադարների ձեռքբերման պայմանագրի ստորագրումը և «Միստրալ» հրթիռների ձեռքբերման համաձայնագիրը։ Ֆրանսիայի պաշտպանության նախարարության ղեկավարը հայտարարել է Հայաստանի ցամաքային և հակաօդային պաշտպանության վիճակի առաջիկա ստուգման մասին։
Ֆրանսիան նաև համագործակցում է սպաների պատրաստման դպրոցների հետ և նախատեսում է վերապատրաստել օպերատիվ ուսումնական ստորաբաժանումներ՝ հատկապես լեռնային մարտերի և ճշգրիտ հրաձգության ոլորտներում, հավելել է Լեկորնուն։
Հոկտեմբերի 23-ին Լեկորնուն և ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավար Սուրեն Պապիկյանը ստորագրել էին երկկողմ համագործակցության փաստաթղթեր, որոնք ներառում են պաշտպանության ոլորտում փոխգործակցություն։ Ավելի ուշ Reuters-ը հայտնել էր, որ Հայաստանը Ֆրանսիայից կգնի երեք ռադիոտեղորոշիչ կայան։ Երևանն ու Փարիզը պայմանավորվել են նաև զենիթահրթիռային համակարգերի ապագա մատակարարման շուրջ։
Starbucks-ի աշխատակիցների գործադուլը կտարածվի ԱՄՆ քաղաքներում
Starbucks սրճարանների ցանցի աշխատակիցների՝ դեկտեմբերի 20-24-ն աշխատանքային պայմանները բարելավելու պահանջով հայտարարված գործադուլը կտարածվի ամերիկյան ևս երեք խոշոր քաղաքներում, հայտնել է...