Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև կապերի ամրապնդմանը նպաստելու համար Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Գերաշնորհ Արքեպիսկոպոս Բետանկուրը վարչապետ Փաշինյանին է հանձնել Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից շնորհված` Սուրբ Աթոռի բարձրագույն պարգևներից` Պիոս 9-րդ պապի Ասպետական Մեծ Խաչ շքանշանը, հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ Ավելինո Բետանկուրին ավարտում է դիվանագիտական առաքելությունը ՀՀ-ում:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել բարձր գնահատանքի համար և ընդգծել ՀՀ կառավարության շահագրգռվածությունը հետևողականորեն զարգացնելու կապերը Սուրբ Աթոռի հետ: