Առաջիկայում Հայաստանի իրավապահ համակարգում կստեղծվի հատուկ ստորաբաժանում։ Այս մասին Թբիլիսիում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները։
Վարչապետը բացատրել է, որ վերոնշյալ ստորաբաժանման գործառույթը կլինի Հայաստանով անցնող միջազգային կոմունիկացիաների, դրանցով բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց անցման անվտանգության ապահովումը՝ Պարեկային ոստիկանության հետ համատեղ:
Թբիլիսիում Փաշինյանը խոսել է նաև այն երկու սկզբունքի մասին, որոնց շուրջ Ադրբեջանի հետ համաձայնություն է ձեռք բերվել։
Պուտինը հայտնել է, որ կշարունակի անել ամեն ինչ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները կարգավորելու համար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կշարունակի անել ամեն ինչ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները կարգավորելու համար։ Նա այս մասին հայտնել է Կրեմլում...