2024թ․ Կենտրոնական բանկից մոտ 100՝ հիմնականում փորձառու աշխատակից է դուրս եկել, 2024թ․ բյուջեի հանձնաժողովային քննարկումների ժամանակ ասել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Գալստյանի խոսքով՝ աշխատակիցների հոսունության արդյունքում նոր ընդունվող աշխատակիցների ուսուցման և վերապատրաստուման անհրաժեշտություն կա։
«2024թ․ ԿԲ-ն նախատեսում է շարունակել վարչական շենքի էլեկտրասնուցման և օդափոխության համակարգերի կապիտալ վերանորոգումների աշխատանքները, ինչպես նաև էներգախնայողության բարձրացմանը միտված արևային պանելների տեղադրման նախագիծը։ Նաև որոշ աշխատանքներ վարչական շենքի կապիտալ վերանորոգման գծով՝ մոտ 180 մլն դրամի չափով»,- նշել է ԿԲ նախագահը։
Մանրամասները՝ տեսանյութում