Շուրջ 200 քառ կմ ՀՀ տարածք հիմա գտնվում է ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո, Ազգային ժողովում հայտարարել է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
«Մենք ունենք դեռևս 1990-ականներից Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող ՀՀ տարածք և ունենք թարմ օրինակներ: Շուրջ 200 քառ կմ ՀՀ տարածք հիմա գտնվում է ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո»,- ընդգծել է գերատեսչության ղեկավարը: