Բագրատաշենի անցակետի վրացական կողմում մոտ 600 բեռնատարների վարորդներ արդեն մի քանի օր է սպասում են, որ հայկական կողմի անցակետն աշխատի և կարողանան դուրս գալ Վրաստանից ու վերադառնալ հայրենիք, գրում է Shamshyan.com-ը։
«2 շաբաթ է տնից դուրս են եկել, գնացել Ռուսաստանի քաղաքներ ու հիմա վերադառնում են Հայաստան, բայց արդեն մի քանի օր է կանգնած են վրացական կողմում, քանի որ հայկական կողմը վատ է աշխատում, կամ չի աշխատում, իսկ վրացական կողմն էլ ասում է, որ չի կարող թողնել, քանի որ խցանումներ կառաջանան»,- լրատվամիջոցի հետ զրույցում ասել է բեռնատարի վարորդներից Կարեն Հովակիմյանը:
Ըստ նրա՝ այս պահին վրացական կողմում կուտակվել է մոտ 600 բեռնատար, որոնց վարորդները տեղեկություն էլ չունեն, թե դեռ ինչքան են ստիպված կանգնելու, որ բացվի հայկական կողմի անցակետը և կարողանան մուտք գործել Հայաստան: