«TUMO Studios»-ը շուտով նոր հասցե կունենա՝ Արամի 44, հայտնել է ԹՈՒՄՈ-ն։
«20-րդ դարի սկզբում սև տուֆից կառուցված գեղեցիկ շենքը հետաքրքիր պատմություն է ունեցել: Հարյուր տարվա ընթացքում շենքը ծառայել է տարբեր մշակութային նպատակների, որոնց մասին շուտով կկարողանաք կարդալ մեր բլոգում: Այնուամենայնիվ, այս պատմական շենքը միշտ կապ է ունեցել կրթության և մշակույթի հետ։ TUMO Studios֊ը կշարունակի այս ավանդույթը։ Պատմական շենքի ծրագրված վերանորոգումը թույլ կտա երկու անգամ շատ ուսանողներ ընդունել և ընդլայնել նրանց արտադրական կարողությունները, ինչն անհնար էր Պուշկին 38 հասցեում, քանի որ տարածքը փոքր էր ինչպես ուսանողների, այնպես էլ նրանց աշխատանքների համար: Այս վերանորոգումները կիրականացվեն նվազագույն միջամտությամբ՝ ապահովելով շենքի ճարտարապետության և դիզայնի պահպանումը»,- ասված է հաղորդագրության մեջ։
«TUMO Studios» ծրագիրն իրականացվում է JHM (John H. Michaels) հիմնադրամի աջակցությամբ։