«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն արժանացել է ՌԴ Պրեմիեր լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն խաղացողի մրցանակին, ասված է Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքէջում։
«Հինգ թեկնածուների թվում Սպերցյանի հետ միասին եղել են Իվան Սերգեևը (Զենիթ), Եգոր Գոլենկովը (Ռոստով), Միլան Գայիչը (ԲԿՄԱ) և Յուրի Դյուպինը (Ռուբին): Սպերցյանը լավագույնն է դարձել ըստ ՌՊԼ-ի փորձագետների (երկու ձայն), Սերգեևն ու Գոլենկովը կիսել են առաջին տեղը MATCH PRIME մեկնաբանների մեջ (2-ական ձայն), Գայիչն ստացել է երկրպագուների ձայների մեծ մասը։ Քանի որ երեք ձայներից յուրաքանչյուրում հաղթել են տարբեր խաղացողներ, ՌՊԼ-ի փորձագիտական քվեարկության առաջատարը ճանաչվել է հաղթող, ուստի Սպերցյանը դարձել է հոկտեմբերի լավագույն խաղացող»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ նախկինում «Կրասնոդարի» խաղացողներից ոչ ոք չէր ստացել այս մրցանակը։
Հոկտեմբերին անցկացված երեք տուրերում Սպերցյանը երկու գոլ է խփել։ Ամսվա վերջում Սպերցյանը թիմի առաջատարի դիրքերում էր՝ վեց գոլով և մեկ գոլային փոխանցմամբ: