ՔՊ-ում կարծում են, որ շուտով սկսվելու է «մանր գլուխներ թռցնելու» փուլը, այսինքն՝ միջին կալիբրի պաշտոնյաներ կձերբակալվեն, գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Թերթը գրում է, որ, ըստ ՔՊ-ի, միջին կալիբրի պաշտոնյաների կձերբակալություններով մի կողմից ցույց կտան, թե չեն հանդուրժում անգամ կոռուպցիոներ թիմակիցներին, մյուս կողմից՝ կփորձեն իրենց ընկած վարկանիշը բարձրացնել։
ԶԼՄ-ն պարզել է, որ ՔՊ փակ նիստերում վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե խիստ է լինելու թիմակիցների ցանկացած արատավոր արարքի, հատկապես՝ կոռուպցիայի նկատմամբ։
Հայաստանում MPG ընկերության ղեկավար Արամ Նավասարդյանը նոյեմբերի 10-ին հրապարակել էր MPG/Gallup International Association-ի կողմից նոյեմբերի 1-4-ը հանրապետությունում անցկացված հարցման արդյունքները: Նա տեղեկացրել էր, որ Հայաստանում հարցված քաղաքացիների 34,2%-ը նշել է, որ հավանություն է տալիս Նիկոլ Փաշինյանի գործունեությանը։ 52,6%-ը նշել էր, որ հավանություն չի տալիս Նիկոլ Փաշինյանի գործունեությանը։ ՀՀ կառավարության գործունեությանը հավանություն էր տվել հարցվածների 29,%-ը, 57,7%-ը նշել էր, որ հավանութուն չի տալիս կառավարության գործունեությանը։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։