2024 թվականին Հայաստանում կանցկացվի «UNWTO World Wine Tourism Forum»-ի ութերորդ համաժողովը, հաղորդում է «Travel Destination Industry News»-ը: «Հայտարարությունն արվել է Իսպանիայի Լա Ռիոխա նահանգում ընթացիկ տարվա միջոցառման ժամանակ, որտեղ ջերմ հյուրընկալությունը և համաժողովի ոգուն նվիրվածությունը ոգեշնչող նախադեպ են ստեղծել: Այժմ այս պատասխանատվությունն իր վրա է վերցնում ՀՀ զբոսաշրջության կոմիտեն»,- գրել է լրատվական կայքը։
Ֆորումի մասնակիցները կլինեն ինչպես գինու փորձագետներ, այնպես էլ համաշխարհային ու միջկառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Հայաստան այցի ընթացքում նրանք կայցելեն Արենիի քարանձավ՝ աշխարհում մինչ օրս հայտնաբերված ամենահին գինեգործարանը, որն ունի շուրջ 6100 տարվա պատմություն։ «Երկիրը հավատարիմ է կիսելու իր կիրքը, փորձը, ցուցադրելու իր ակնառու գինու ժառանգությունը և խթանելու միջազգային համագործակցությունը գինու զբոսաշրջության ոլորտում»,- ասվում է հայտարարության մեջ՝ նշելով, որ համաժողովը որոշումներ կընդունի, որոնք կազդեն համաշխարհային գինու զբոսաշրջության ոլորտի վրա:
Հայաստանում գինեգործությունը հազարամյակների պատմություն ունի։ Ընդ որում՝ ժամանակակից պատմությունն սկսվել է միայն վերջերս, մոտ 10-15 տարի առաջ։ Եվ այս կարճ ժամանակահատվածում շատ ընկերություններ կարողացել են արագ վերակառուցվել և արտադրել ինքնատիպ գինիներ՝ գրավիչ գներով։
«Simpe wine news»-ը խոսել էր հայկական գինիների ակնառու օրինակների մասին։ ԱՄՆ-ում հիմնադրված հայկական գինու Storica ակումբը ներառվել էր «Forbes»-ի հոկտեմբերյան բացահայտումների ցանկում