ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրատվամիջոցների հետ ճեպազրույցի ժամանակ համոզմունք է հայտնել, որ մոտ ժամանակահատվածում անհնար է, որ հայերը վերադառնան Ստեփանակերտ, Շուշի, Բաքու, այն բնակավայրերը, որոնք պատմականորեն եղել են հայկական:
Միաժամանակ նա հայտարարել է, որ ապագայում դա կարող է իրականություն դառնալ:
«Գալու է ժամանակ, որ հայերն ու ադրբեջանցիներն ապրեն կողք-կողքի, առևտուր անեն, չեմ բացառում, որ ինչ-որ մարդիկ կվերադառնան Ադրբեջանի տարածք՝ իրենց տները, չեմ բացառում, որ ինչ-որ ադրբեջանցիներ որոշ ժամանակ անց գան ու այստեղ բնակություն հաստատեն»,- ընդգծել է նա:
Նա նաև մատնանշել է, որ խաղաղության պայմանագրի մեջ նման կետ չկա:
Մանրամասները՝ տեսանյութում