Հայաստանն իր համար «կարմիր գիծ» է գծել, դա 29.800 քառ կմ-ն է, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«ՀՀ ինքնիշխան տարածքից որևիցե կտոր չի հանդուրժվելու: Նրանք խոսում են 4 գյուղերի մասին, բայց մենք ունենք 31 գյուղ, որոնց տարածքները մասնակի կամ ամբողջությամբ գտնվում են իրենց օկուպացիայի տակ: Մենք էլ պետք է այդ գյուղերի մասին խոսենք»,- ընդգծել է նա:
Սիմոնյանը վստահություն է հայտնել, որ անկլավների հարցում լուծում կգտնեն Ադրբեջանի հետ: «Եթե կան, մենք պատրաստ ենք իրենց անկլավները վերադարձնել, իրենք էլ թող Արծվաշենը վերադարձնեն»,- ասել է նա:
Նոյեմբերի 24-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կա անկլավների, Արծվաշենի հարց: Նրա խոսքով՝ Արծվաշենը Հայաստանի ինքնիշխան տարածք է և չի կարող ուղղակի ասել՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի այս կտորի հետ մենք գործ չունենք:
Նոյեմբերի 3-ին ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ շուրջ 200 քառ կմ ՀՀ տարածք հիմա գտնվում է ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո:
Մանրամասները՝ տեսանյութում