ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը հրապարակել է այն պաշտոնյաների ցուցակը, ովքեր ապօրինի առկայծող փարոսիկների են օգտագործում իրենց սպասարկող մեքենաների վրա։
Իշխող խմբակցության ներկայացուցիչների «սև ցուցակում» են եղել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանին և Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանին սպասարկող և ուղեկցող մեքենաները։
«Այս տենդենցն այնքան է տարածվել, որ արդեն դիվանագիտական մեքենաների վրա։ Ի՞նչ իրավունքով են կապույտ-կարմիր փարոսներ տեղադրվում ԱՄՆ և Ռուսաստանի դեսպաններին սպասարկող մեքենաների վրա»,- հարցրել է Թորոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: