Ամերիկացի հայտնի ռեփեր Սնուփ Դոգի (Snoop Dogg) համերգը կկայանա հաջորդ տարի, այժմ բանակցում ենք ժամկետների շուրջ, հայտարարել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Կազմակերպությունը, որի պիտի իրականացներ միջոցառումը, բանակցությունների ավարտից հետո կհայտնի նոր ժամկետների մասին: Նախապես քննարկվում է, որ դա կարող լինել մայիս-հունիս ամիսներին, բայց վերջնական ժամկետը կհայտնի բանակցությունների ավարտից հետո»,- մանրամասնել է նախարարը:
Օգոստոսի 11-ին Հայաստանի կառավարությունը 6 մլն դոլար էր հատկացրել «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի շրջանակներում ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգի (Snoop Dogg)-ի՝ Երևանում սեպտեմբերի 23-ին կայանալիք համերգի անցկացման համար:
Սեպտեմբերի 21-ին ՀՀ կառավարությունը համերգը հետաձգելու որոշում էր կայացրել ՝ սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ագրեսիայով պայմանավորված:
Հետաձգված համերգի համար ՀՀ կառավարության որոշմամբ՝ ՀՀ պետական բյուջեի միջոցներից «Մշակութային միջոցառումների իրականացնում» ծրագրի շրջանակներում գանձապետարանում հաշվառվել էր 2.318.596.800 դրամ գումարի պայմանագիր։ ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնել էին, որ Սնուփ Դոգը գումարը չի վերադարձրել:
Մանրամասները՝ տեսանյութում։