«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը գերիների վերադարձը ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմերի միջև բանակցությունների արդյունք է համարում։
Պատգամավորի խոսքով՝ այն շատ զգայուն հարց է, որի շուրջ երկար ու բազմիցս խոսել են և հնարավորւթյուն է առաջացել երկկողմ ձևաչափով հարցը լուծել։
Խանդանյանը կարևորել է այս պայմանավորվածությունը, բայց կոչ է արել չգերագնահատել այն՝ ընդհանուր բանակցային գործընթացի տրամաբանության մեջ։ «Հայաստանը շարունակում է պնդել, որ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները պետք է տեղի ուեննան այն սկզբունքների շուրջ, որոնց կողմերը համաձայնություն են տվել դեռևս այս տարվա հունիսին եռակողմ հանդիպման ընթացքում։ Հայաստանը հորդորում է միջնորդ կողմերին ապահովել բանակցությունների շարունակականությունը այն հարթակներում, որտեղ դրանք սկսվել են»,- հավելել է նա։
Դեկտեբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել, ըստ որի՝ Ադրբեջանն ազատ է արձակելու 32 հայ զինծառայողների, Հայաստանը՝ 2 ադրբեջանցի զինծառայողների: Նույն օրը ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել էին ազատ արձակվող 32 հայ զինծառայողների անունները։
Մանրամասները՝ տեսանյութում։