Ձեզ ենք ներկայացնում դեկտեմբերի 11-17-ի աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար։
Խոյ
Այս շաբաթ դուք պետք է ուրախանաք նույնիսկ ամենաաննշան ձեռքբերումներով, քանի որ խոշոր ձեռքբերումներ դեռ չեն սպասվում։ Փորձեք բաց չթողնել չորեքշաբթի և ուրբաթ օրերին նոր ծանոթություններ հաստատելու հնարավորությունը:
Ցուլ
Այս շաբաթ աշխատեք հապճեպ որոշումներ չընդունել և չտրվել էմոցիաներին։ Երկուշաբթի օրը ցանկալի չէ նոր գործեր սկսել։ Երեքշաբթի կարող են լարված հարաբերություններ ծագել աշխատավայրում։ Ուրբաթ օրը կարող է ուրախացնել ձեզ հաճելի նորություններով:
Երկվորյակ
Ձեր հաստատակամությունն ու վճռականությունը կհանգեցնեն ձեր բոլոր ծրագրերի իրականացմանը: Դուք կստանաք նույնիսկ ավելին, քան սպասում էիք: Երազանքներն իրականանում են, կյանքը գեղեցիկ է։
Խեցգետին
Այս շաբաթ ձեզանից կարող է պահանջվել սառնասրտություն՝ կյանքի յուրաքանչյուր իրավիճակում: Երեքշաբթի օրը խոստանում է լինել ակտիվության և նոր խնդիրների լուծման օր:
Առյուծ
Ձեզ կուրախացնեն ընկերների հետ հանդիպումներն ու ժամադրությունները։ Լավ ժամանակ է ձմեռային արձակուրդների պլաններ կազմելու համար։ Այսօր ցանկալի է զգուշություն և ողջախոհություն ցուցաբերել շահավետ առաջարկների նկատմամբ։
Կույս
Այս շաբաթ դուք ստիպված կլինեք ընտրել։ Հինգշաբթի օրը դուք պետք է զգաք ձեր անկախությունը: Բայց փորձեք քննարկումներում չպնդել ձեր տեսակետը։
Կշեռք
Շաբաթը խոստանում է հագեցած լինել գործերով և հանդիպումներով։ Աշխատեք ծայրահեղությունների մեջ չընկնել։ Հանգստյան օրերին ստիպված կլինեք ավելի շատ ժամանակ և էներգիա հատկացնել հարազատների հետ շփմանը։
Կարիճ
Այս շաբաթ օգտակար տեղեկություններ կստանաք։ Աստղերն ասում են, որ դուք կարող եք աշխարհը նորովի տեսնել և վերակենդանացնել որոշ հին գաղափարներ, նախկին սերը կարող է վերադառնալ ձեր կյանք:
Աղեղնավոր
Այս շաբաթ ենթագիտակցորեն կձգտեք մասնակցել տարատեսակ արկածների։ Հայտնի չէ, թե արդյոք այս ռիսկային գործունեությունն արդարացված կլինի նպատակին հաջող հասնելու համար, բայց անմոռանալի փորձառությունների փոթորիկը երաշխավորված է: Ուրբաթ օրը պատրաստվեք անսպասելի հանդիպումների և ուղևորությունների:
Այծեղջյուր
Գործողությունների մեջ մտածելը միայն օգուտ կբերի ձեր կարիերային: Ոչ ավանդական մոտեցումը կօգնի ձեզ ստեղծագործական խնդիրների լուծման հարցում:
Ջրհոս
Հոգևոր աճի համար բարենպաստ ժամանակահատված է: Առայժմ նախաձեռնություն մի ցուցաբերեք, փորձեք հստակ որոշել ձեր աշխատանքային պարտականությունները։ Չեն բացառվում ձեր մեջքի հետևում ինտրիգները։
Ձկներ
Փորձեք նախանշել շաբաթվա պլանները և հստակ հետևել դրանք։ Պաշտպանեք ինքներդ ձեզ ավելորդ շփումներից։ Քննադատորեն նայեք ձեր գաղափարներին, որքանով են դրանք իրատեսական, արդյոք հնարավո՞ր է դրանք կյանքի կոչել: