Ադրբեջանից Եվրոպա գազի մատակարարումը 2023-ի ավարտին կկազմի 12 մլրդ խմ, ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Նա հայտարարել է, որ 2021 թվականին Ադրբեջանից Եվրոպա է արտահանվել շուրջ 8 մլրդ խմ գազ։
Ալիևը հավելել է, որ ներկայումս Եվրոպական երկրներին բաժին է ընկնում Ադրբեջանից գազի արտահանման 50 տոկոսը:
Նա ընդգծել է, որ Ադրբեջանը նախատեսում է մինչև 2027 թվականը կրկնապատկել Եվրոպա մատակարարվող գազի ծավալը՝ հասցնելով այն մինչև 20 մլրդ խմ-ի։