Դեկտեմբերի 12-ին` տեղական ժամանակով ժամը 23:28-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 19:28-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից 2․4 մագնիտուդով երկրաշարժ է Աշոցք գյուղից 15 կմ արևելք, հայտնում է ՀՀ ՆԳՆ-ն։
Նշվում է, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Աշոցք, Մեծ Սեպասար, Ղազանչի, Կարմրավան, Մուսայելյան և Լոռու մարզի Նորամուտ, Կաթնաղբյուր գյուղերում՝ 2 բալ ուժգնությամբ։