Արցախը թշնամուն «նվիրելուց» հետո Հայաստանը զրկվել է խոշոր և առատ ջրային աղբյուրներից, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Թերթն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունը հարուստ է ջրային պաշարներով և ունի տարածաշրջանում քաղցրահամ ջրի ամենամեծ պաշարները, այդուհանդերձ, անհրաժեշտ է ջուրն օգտագործել խելամիտ։ Արցախի կորստից հետո Հայաստանը կորցրել է Մեծ և Փոքր Ալ լճերը, որոնք համարվում էին Հայաստանի բնական ջրային ամենամեծ աղբյուրները։
Կորցնելով ջրային աղբյուրներից խոշորագույնը՝ Հայաստանում 2022 թվականին ջրառն աղբյուրներից կազմել է 3 մլն 71 հազար խորանարդ մետր։
2018 թվականին ջրառը աղբյուրներից կազմել է 2 մլն 714 հազար մետր խորանարդ, որը նախորդ տարում ավելացել է գրեթե 1 մլն խորանարդ մետրով։
Այսինքն՝ ոռոգման կամ այլ նպատակների համար օգտագործվող ջրի քանակն ավելացել է, բայց նվազել է ՀՀ ջրային ֆոնդն ապահովող աղբյուրների մի մասը։
Դա է պատճառը, գրում է թերթը, որ ձուկ արտադրողներին ստիպում են փակել ձկնաբուծարանները: