ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկցրել է, որ Լարսը և Հայաստանի Հանրապետության որոշ ավոտճանապարհներ փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Մասնավորապես փակ են՝ Վարդենյաց լեռնանցքը (բուք է), Բերդ-Ճամբարակ, Ալագյազ-Արթիկ (բուք է), Ծիլքար-Սպիտակի ոլորանների սկզբնամաս (բուք է) ավտոճանապարհները։
Սպիտակի (մերկասառույց) ոլորանները փակ է բեռնատարների համար, իսկ Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Տիգրանաշենի ոլորաններում, Տաթև-Լծեն, Գորիս-Սիսիան, Արա գյուղ-Բուժական, Աբովյանի, Ապարանի, Արագածի և Թալինի տարածաշրջանների, Ջերմուկ քաղաք տանող, Սպիտակ, Ստեփանավան և Վանաձոր քաղաքների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց, իսկ Ճամբարակ քաղաքում և Շինուհայր գյուղում բուք է: