Հունվարի 6-ին, ժամը 17։34-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ենոքավան գյուղում քաղաքացին ընկել է ձորը, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ քաղաքացի Ն․ Ա․-ն (ծնված 1997 թ․) Սուրբ Սարգիս մատուռի մոտակայքում ընկել է ձորը և մահացել։ Փրկարարները Ն․ Ա․-ի դին պատգարակով դուրս են բերել ձորից (մոտ 2 կմ) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։