Լոռու նախկին մարզպետ, ՀՀԿ անդամ Արթուր Նալբանդյանին 2023-ի հուլիսին նշանակել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Լոռու գազամատակարարման և գազիֆիկացման մասնաճյուղի տնօրեն, գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Մինչ այդ նա զբաղեցրել է «Գազպրոմի» Երևանի գրասենյակի իրացման բաժնի պետի պաշտոնը։
Նալբանդյանը Լոռու մարզպետ է եղել 2011-2018 թվականներին։ 2008-2011 թվականներին ղեկավարել է Ալավերդի քաղաքը։