Մահացել է «Dolmama» ռեստորանների ցանցի հիմնադիր և «Im Toon Dilijan»-ի սեփականատեր Ժիրայր Ավանյանը, այս մասին տեղեկանում ենք գործարարի ընկերների սոցցանցային գրառումներից։
«Ինձ հաճախ են հարցնում, թե արդյոք չե՞մ ափսոսում Նահանգներից Հայաստան հիմնովին տեղափոխվելու համար: Ես չեմ սիրում ափսոսալ և երբեք ոչ մի բանի համար չեմ ափսոսում: Ես վստահեցի ճակատագրին և կյանքս նրա ձեռքը տվեցի»․ Ժիրայր Ավանյան
Գործարարը «Dolmama» ռեստորանը հիմնադրել է 1998թ․-ին՝ իր առջև նպատակ ունենալով վերականգնել բուն հայկական խոհանոցը: