Հունվարի 17-ին ՀՀ կենտրոնական բանկում տղամարդը հարձակվել է տեղում ծառայություն կատարող ոստիկանության ծառայողների վրա, հարվածել նրանց դեմքին և ոտքին, գրում է Shamshyan.com-ը։
Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Գեղարքունիքի մարզի 25-ամյա բնակիչը ժամը 14:00-ի սահմաններում գործով մտել է ՀՀ Կենտրոնական բանկ, որտեղ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ կենտրոնական պահպանության բաժնի ծառայող Արմինե Նալբանդյանը նրան հորդորել է անցաթուղթ ստանալու համար դիմել ընդունարան, սակայն այդ քաղաքացին ոչ միայն չի մոտեցել ընդունարան, այլ հարձակվել է Նալբանդյանի վրա, հարվածել դեմքին, ապա հարձակվել է ծառայություն կատարող մյուս աշխատակցի՝ Արթուր Հարությունյանի վրա՝ հարվածելով նրա ոտքին։
Երվանդ Ս․-ն ձերբակալվել է և տեղափոխվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության կենտրոնական բաժին։