Ավստրիական տիեզերական ֆորումը (OeWF) Հայաստանն ընտրել է որպես հյուրընկալող երկիր` դեպի Մարս առաքելության մոդելավորման համար, հայտնել է Ավստրիայում Հայաստանի դեսպանությունը։
«Սիմուլյացիայի շրջանակում միջազգային անձնակազմը մեկ ամիս շարունակ կմարզվի ժայռոտ բարձրադիր սարահարթում, որը շատ առումներով նման է Մարսի վրա գտնվող սարահարթերին»,- ընդգծել են դեսպանությունից։
«AMADEE24» վարժանքները կանցկացվեն 2024 թվականի մարտին։ Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը, հյուրընկալելով «AMADEE-24» դեպի Մարս 14-րդ միջազգային սիմուլյացիայի հայկական և ավստրիական կազմակերպչական թիմերի անդամներին, նշել է, որ Հայաստանը գարնանը մեկ ամսով կդառնա Մարսի հետազոտական կենտրոն։