Իրանում Իսրայելի օգտին լրտեսության մեջ մեղադրվող 4 մարդու մահապատժի են ենթարկել, հայտնում է Mehr գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ խումբը կապված է եղել իսրայելական «Մոսադ» հետախուզական ծառայության հետ։ Նրանց ձերբակալել են 2023 թվականի ամռանը։ Հետաքննության տվյալներով՝ խումբը ծրագրել էր պայթյուն կազմակերպել Իրանի պաշտպանության նախարարությանը պատկանող օբյեկտում:
Ըստ մեղադրող կողմի՝ նախատեսվող գործողությունից կես տարի առաջ նրանք վերապատրաստում են անցել աֆրիկյան երկրներում։