Apple-ը կոչ է արել օգտատերերին չփորձել չորացնել թրջված iPhone-ը՝ այն դնելով բրնձի մեջ, գրում է Macworld պորտալը՝ հղում անելով ընկերության աջակցման ծառայության էջում հրապարակված խորհրդին։
Ընկերությունը, հղում անելով ուսումնասիրություններին, նշել է, որ բրինձն, իրականում, չի չորացնում հեռախոսը։
«Apple-ի 2024 թվականի աջակցության նոր փաստաթուղթն իրականում խորհուրդ չի տալիս ձեր iPhone-ը չորացնելու համար բրինձ օգտագործել, քանի որ դա կարող է ավելի վատթարացնել իրավիճակը։ Հեռախոսը բրնձի հատիկներից կարող է վնասվել»,- հայտնում է պորտալը։
Փոխարենը՝ ընկերությունը կիսվել է մի քանի խորհուրդներով, որոնք կօգնեն պաշտպանել թրջված հեռախոսը։
«Թողեք ձեր iPhone-ը չոր տեղում՝ մի փոքր օդով: Առնվազն 30 րոպե անց փորձեք լիցքավորել այն Lightning կամ USB-C մալուխով կամ միացնել լրասարքը: Եթե կրկին նախազգուշացում եք տեսնում, ապա միակցիչում կամ մալուխի քորոցների տակ դեռ հեղուկ կա: Թողեք ձեր iPhone-ը չոր տեղում՝ մինչև մեկ օր: Այս ժամանակահատվածում դուք կարող եք կրկին փորձել լիցքավորել կամ միացնել լրասարքը: Ամբողջական չորացման համար կարող է մինչև 24 ժամ պահանջվել»,- գրել է պորտալը։