Երևանը և Նյու Դելին կկարգավորեն Հնդկաստանի քաղաքացիների աշխատանքի տեղավորման հարցը Հայաստանում, հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
Նման պայմանավորվածություն է ձեռք բերվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի և Հնդկաստանի աշխատանքի և զբաղվածության նախարար Շրի Բհուպենդեր Յադավի հանդիպման ժամանակ։
Նախարար Մկրտչյանը բարձր է գնահատել Հնդկաստանի հետ ձևավորված սերտ հարաբերությունների դերը և այս համատեքստում ընդգծել Հայաստան ժամանող Հնդկաստանի քաղաքացիների զբաղվածության ապահովման ուղղությամբ անհրաժեշտ կարգավորումների մշակման անհրաժեշտությունը։ Նախարարը շեշտել է, որ անհրաժեշտ մեխանիզմների ներդնումը հնարավորություն կտա կանոնակարգել դեպի Հայաստան աշխատանքային միգրացիայի հոսքը և խուսափել հետագա հնարավոր խնդիրներից։
Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ «Հմտությունների զարգացման ազգային կորպորացիայի» հետ համատեղ նախատեսվող հարթակի ստեղծումը ևս թույլ կտա նպաստել գործընթացին․ այն մի կողմից կհավաքագրի Հնդկաստանի աշխատուժը, մյուս կողմից՝ Միասնական սոցիալական ծառայության միջոցով կներկայացնի Հայաստանում առկա թափուր աշխատատեղերը։
Շրի Բհուպենդեր Յադավը նշել է, որ վերջին տարիների ընթացքում իրապես նկատելի է Հնդկաստանի քաղաքացիների՝ դեպի Հայաստան մեծ ներհոսքը․ Հնդկաստանի աշխատանքի և զբաղվածության նախարարը ևս հաստատել է աշխատանքային միգրացիայի ոլորտում համատեղ կարգավորումների մշակման անհրաժեշտությունը և պատրաստակամություն հայտնել համատեղ աշխատանքներ իրականացնել այս ուղղությամբ։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել դիտարկել աշխատանքի և զբաղվածության ոլորտում համատեղ հուշագիր ստորագրելու հնարավորությունը։
Starbucks-ի աշխատակիցների գործադուլը կտարածվի ԱՄՆ քաղաքներում
Starbucks սրճարանների ցանցի աշխատակիցների՝ դեկտեմբերի 20-24-ն աշխատանքային պայմանները բարելավելու պահանջով հայտարարված գործադուլը կտարածվի ամերիկյան ևս երեք խոշոր քաղաքներում, հայտնել է...