Բագրատաշեն պետական սահմանի անցման կետում կանխվել է 29 միլիոն 510 հազար ռուբլու (130 միլիոն դրամին համարժեք) գումարի ապօրինի արտահանման փորձը, հայտնում է ՊԵԿ-ը։
Գերատեսչությունից մանրամասնում են, որ գումարի մի մասը՝ 15 միլիոն ռուբլին, հայտնաբերվել է Բագրատաշենի մաքսային-կետ բաժին ժամանած մարդատար տրանսպորտային միջոցից, իսկ մյուս մասը՝ 14 միլիոն 510 հազարը, մեքենայի 4 ուղևորների մոտից, որոնք եղել են ՀՀ և ՌԴ քաղաքացիներ։
Տեղեկատվությունն ստացվել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի Բագրատաշեն սահմանապահ վերահսկողության բաժնի աշխատակիցներից։ Դեպքի առնչությամբ կազմված նյութերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե:
Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել պատգամավորական մանդատը․ ԶԼՄ
«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահանջը և վայր դնել պատգամավորական մանդատը, գրել է «Ժողովուրդ»-ը։...