Նոր Նորքի ոստիկանության բաժանմունք ներխուժման փորձ կատարած տղամարդիկ ստորին վերջույթի բեկորային վնասվածքներ ունեն, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության, հայտնել է Առողջապահության նախարարությունը։
Ավելի վաղ նախարարությունն «Ազատությանը» հայտնել էր, որ վիրավորում ստացածները ներխուժման փորձ կատարած 52 և 56 տարեկան տղամարդիկ են։
Մարտի 24-ին՝ ժամը 17.00-ի սահմաններում, 3 քաղաքացի զինված փորձել է ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, գործադրել նռնակ, ինչի հետևանքով ներխուժող անձանցից 2-ը վիրավորվել է։ Շուրջ 2 ժամ տևած բանակցություններից հետո ԱԱԾ-ն վնասազերծել է նաև 3-րդ անձին։