Ազգային անվտանգության ծառայողները վնասարզերծել են Նոր Նորքի ոստիկանության բաժանմունքի վրա հարձակված 3-րդ քաղաքացուն, հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ վնասազերծման ընթացքում քաղաքացին չի վիրավորվել և այժմ գտնվում է Նոր Նորքի ոստիկանության բաժանմունքում։
Նոր Նորքի ոստիկանության շենք ժամանած փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի խոսքով՝ նռնակով հարձակվողի գործողություններն ահաբեկչական ակտին բնորոշ վարքագիծ են։
Մարտի 24-ին՝ ժամը 17.00-ի սահմաններում, 3 քաղաքացի զինված փորձել է ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, գործադրել նռնակ, ինչի հետևանքով ներխուժող անձանցից 2-ը վիրավորվել և տեղափոխվել է բուժհաստատություն։