Հայաստանի ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը 2023 թվականին կոռուպցիայի վնասը գնահատել է 16 մլրդ դրամ (40 մլն դոլար)։ Այս մասին Աբազյանն ասել է Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստում։ ԱԱԾ պետը հավելել է, որ նախաքննության ընթացքում պետությանը փոխհատուցվել է 395 մլն դրամ (1 մլն դոլար)։
Ըստ Աբազյանի՝ ԱԱԾ-ն 2023 թվականինբացահայտել է 204 կոռուպցիոն հանցագործություն, որոնք, հիմնականում, վերաբերել են մաքսային, առողջապահության, տնտեսագիտության և իրավապահ մարմիններին, ինչպես նաև «փողերի լվացման դեմ պայքարին»։
Նրա տեղեկությամբ՝ թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է 14 խոշոր դեպք։
Իրավապահները 2023 թվականին թմրամիջոց վաճառող 650 առցանց խանութ են հայտնաբերել, այդ նիստի ընթացքում հայտնել է ՆԳՆ ղեկավար Վահե Ղազարյանը։
Աբազյանը հայտնել է պետությանը պատճառված շուրջ 16 միլիարդ դրամի չափով վնասի բացահայտման մասին, որից 395 միլիոն դրամը վերականգնվել է նախաքննության ընթացքում։
«ՀՀ ՊԵԿ-ի հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում բացահայտվել են ՀՀ-ում տնտեսական գործունեություն ծավալող ընկերությունների՝ ընդհանուր առմամբ շուրջ 9,3 միլիարդ դրամի հարկային պարտավորություն չկատարելու դեպքեր»,- նշել է նա։
Ծառայությունը բացահայտվել է կանխամտածված սնանկության սխեմաներ, որոնցով ի հայտ է բերվել պետությանը պատճառված շուրջ 1,8 միլիարդ դրամի վնաս։ Ինչպես նաև բացահայտվել է համայնքներին պատճառված շուրջ 860 միլիոն դրամ գումար։
Աբազյանի տվյալներով՝ բացահայտվել է ֆիզիկական անձանց պատճառած 3 միլիարդ և ֆիզիկական անձանց շուրջ 1,6 միլիարդ դրամի չափով վնաս։