Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նարեկ Հովակիմյանին ու Տաթևիկ Սարգսյանին նշանակել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալների պաշտոնում, տեղեկանում ենք կառավարության պաշտոնական էջից։
Նա երկու այլ հրամանագրով նախարարի տեղակալի պաշտոնում է վերանշանակել Նարեկ Տերյանին և Արման Խոջոյանին:
Ապրիլի 1-ին վարչապետն Էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Աշխեն Շիրվանյանին ազատել էր զբաղեցրած պաշտոնից: