Այսօր տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորում է ստացել 20 զինծառայող, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, հայտնում է ՀՀ ՊՆ-ն:
Գերատեսչության փոխանցմամբ՝ մյուսներն ունեն ծանր, միջին ու թեթև աստիճանի վնասվածքներ։
ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ ապրիլի 12-ին N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում: Վթարի հետևանքով կա 4 զոհ և վիրավորներ: