Կորոնավիրուսի թեստերի քանակի ավելացումը ՀՀ Կառավարության գերակա խնդիրներից մեկն է։ Այս մասին Կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսին ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։
«Երեկ 400 թեստավորում ենք իրականացրել և այն իրականացվել է լաբորատոր պայմաններում»,- ասաց Ավինյանը։
Տիգրան Ավինյանը նշեց, որ արդեն ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրահանգով այս կարողությունների ավելացման ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում:
«Ապրիլի 6-ին ինքնաթիռ ենք ուղարկելու, որը տարաբնույթ սարքավորումների ու անհրաժեշտ առաջին անհրաժեշտության սարքավորումների թվում նաև 60 000 թեստ է բերելու Հայաստանի Հանրապետություն»,- գրել է Ավինյանը։
Պարետը նաև տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ մեր գիտական ինստիտուտներից մեկի հետ քննարկում ենք թեստերի տեղական արտադրության հարցը:
«Հումքի առումով կաջակցենք: Սա մեխանիկական, մարդկային աշխատուժ ենթադրող գործառույթ է լինելու»,- ասաց պարետը:
Ավինյանն ասաց, որ նախնական քննարկումներով՝ իրականացվելու է 100 հազար թեստերի արտադրություն, եթե բոլոր պայմանները կարողանան ապահովել: