Սուրակատ Ասիատիլովի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական մրցաշարում հայ ըմբիշները նվաճել են 6 մեդալ՝ երկու ոսկի և չորս բրոնզ, հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
Արմեն Սուքիասյանից բացի մրցաշարի հաղթող է դարձել նաև 130 կգ քաշային Արամայիս Հարությունյանը։
Բրոնզե մեդալներ են նվաճել Արմեն Գևորգյանը (55 կգ), Աշոտ Մանուկյանը (63 կգ), Արշակ Գեղամյանը (97 կգ)։ Մրցաշարին մասնակցում էին Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ադրբեջանի, Ղազախստանի և Ղրղզստանի ըմբիշները։
Մայիսի 13-ին հայտնել էինք, որ մրցաշարում ըմբիշ Արմեն Սուքիասյանը նվաճել է չեմպիոնի տիտղոսը, իսկ Գասպար Տերտերյանը բրոնզե մեդալ է նվաճել։