Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, անկախությանը մի քանի երկրներից սպառնալիքներ են գալիս, Ազգային ժողովում լրագրողներին հայտնել է Արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանը։
Նա չի պարզաբանել, թե որ երկրների մասին է խոսքը, միայն նշել է, որ «սպառնալիքները շատ են»։ Գրիգորյանի խոսքով՝ «վտանգները չեզոքացնելու համար անվտանգության ոլորտում բարեփոխումներ են կատարվում»։
Ծառայության պետը չի բացառել ռազմական հարձակման վտանգներն Ադրբեջանի կողմից, քանի դեռ Երևանն ու Բաքուն վերջնականապես չեն կարգավորել երկկողմ հարաբերությունները։
«Ռազմական հարձակման վտանգներ միշտ կան։ Քանի դեռ Ադրբեջանի հետ հարաբերությունները չեն կարգավորվել, վտանգներին պետք է լուրջ վերաբերել»,- եզրափակել է Գրիգորյանը։