Երթի մասնակիցները բաժանվել են. մի մասը մնացել են Բաղրամյան պողոտայում՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հետ, դեպքի վայրից հայտնել է Armenia Today-ի թղթակիցը։
Մյուս մասնակիցները Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ շարժվել են դեպի Պռոշյան փողոց (որտեղ գտնվում են կառավարական ամառանոցները)։
Պռոշյան փողոցի այն հատվածում, որտեղ կառավարական ամառանոցներն են, ոստիկանները փակել են մեքենաների երթևեկությունը։
Երթի մասնակիցներից մի քանիսը Գալստանյանի գլխավորությամբ հասել են Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկ և, անցնելով վարչապետի նստավայրի կողքով, թեքվել դեպի Դեմիրճյան փողոց, դեպի ԱԺ-ի ծառայողական մուտք։ Այն արգելափակված է ոստիկանական մեծ ուժերի կողմից:
Այս փողոցով դեպի խորհրդարան ծառայողական մուտքն է։ Այն արգելափակված է ոստիկանական մեծ ուժերի կողմից։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ներկայացուցիչները բանակցում են ոստիկանության հետ։ Նրանք պահանջում են իրենց թույլ տալ գնալ խորհրդարանի շենք։
Ցուցարարների խոսքով՝ իրենք նպատակ ունեն երթով շարժվել խորհրդարանի շենքի մոտով և միանալ Բաղրամյան պողոտայում գտնվող ակցիայի մասնակիցներին։