Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և բողոքի ակցիայի մասնակիցների միջև, հաղորդում է Armenia Today-ի թղթակիցը։
Շարժման ներկայացուցիչներն անօրինական են անվանել Դեմիրճյան փողոցով երթը շարունակելու ոստիկանության արգելքը, ինչպես նաև պահանջել են ընդդիմադիր պատգամավորներին թույլ տալ մուտք գործել խորհրդարանի շենք։ Շարժման ներկայացուցիչների խոսքով՝ ոստիկանությունը հրաժարվել է դա անել։
Բախումներից մեկը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Գալստանյանի գլխավորած ակցիայի մասնակիցները Դեմիրճյան փողոցում փորձել են ճեղքել ոստիկանական շղթան։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանը ցուցարարներին կոչ է արել մնալ ոստիկանական շղթայի դիմացի խաչմերուկում։