Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Բելառուսի ընդդիմության առաջնորդ, 2020 թվականի ընտրություններում Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի հետ։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
Հանդիպումը կայացել է Վիլնյուսում, որտեղ Միրզոյանը գտնվում է աշխատանքային այցով։ Հանդիպման այլ մանրամասներ Բադալյանը չի հրապարակել։
Հունիսի 14-ին Տիխանովսկայան աջակցել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով հայտարարել էր, որ ինքը և ՀՀ որևէ պաշտոնյա երբեք չեն այցելի Բելառուս, քանի դեռ երկրի նախագահի պաշտոնն զբաղեցնում է Ալեքսանդր Լուկաշենկոն։