Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 13-15-ը Նիդեռլանդների Թագավորություն նախատեսված պաշտոնական այցը հետաձգվել է:
Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը՝ ի պատասխան վարչապետի այցի և կառավարության ապրիլի 2-ի նիստում ընդունված որոշման մասին հարցի: Որոշմամբ պահուստային ֆոնդից 6 միլիոն դրամ է հատկացվելու Նիդեռլանդներում Ատոմ Վերակացուի խաչքարի պատրաստման և տեղափոխման աշխատանքների համար:
«Խաչքարը վարչապետի այցի շրջանակում տեղադրվելու էր Հաագայում գտնվող Խաղաղության պալատի այգում: Հույս ունենք, որ մոտ ապագայում կորոնավիրուսային համաճարակը կհաղթահարվի և վարչապետի՝ Նիդեռլանդներ կատարելիք պաշտոնական այցի շրջանակում խաչքարը կտեղադրվի»,- նշել է Մանե Գևորգյանը: